3843 դիտում
21:56 03-07-2019
Ալիևը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թրամփի օգնությունն ստանալու հույս է հայտնել. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/07/03/aliev/3040808]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշել է, որ դեռևս չլուծված Ղարաբաղյան հիմնախնդիրը «մեծ, ցավոտ հարց» է Ադրբեջանի ժողովրդի համար, գրում է haqqin.az-ը:
Ուղերձի տեքստում Ալիևն ընդգծել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը և դրան հարող 7 շրջանները «վաղեմի ադրբեջանական հողեր» են:
«Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և արդար ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջների հիմքով, որոնք սահմանվել են Հելսինկյան եզրափակիչ ակտով՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանն այդ հարցում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև անձամբ Թրամփի կողմից հետևողական և վճռական դիրքորոշման հույս ունի:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/03/aliev/3040808]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
496 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները