211652_close_icon
views-count141758 դիտում article-date 09:00 04-07-2019

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել սպանված «օրենքով գող» Մասիվցի Անդիկի դին. ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր. . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված «օրենքով գող», 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ տարածք: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/03/1128987/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 2-ին Երևանում սպանվել էր «օրենքով գող»: Ժամը 23։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Հարությունյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել իր բնակության վայրից։ Ժամանել էին նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր քննչական բաժնի պետ Վ․ Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված քննիչ Բաղդասարյանը։ Դեպքի վայրում աշխատել էին քննիչները, ոստիկանության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ՀՀ ոստիկանության բոլոր օպերատիվ ծառայությունները ձեռնարկում են հնարավորը՝ առանձնապես ծանր հանցագործությունը արագ բացահայտելու և այն կատարած անձին րոպե առաջ հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ միայն դեպքից հետո են լսել, թե ինչպես է տեղի ունեցել Ա․ Հարությունյանի սպանությունը․ «Հայաթի զրուցարանի մոտ 2 հոգու հետ նստած է եղել, երբ մի հոգի գլխարկով մոտեցել է նրան և պայուսակի միջից դուրս ա բերել ատրճանակը ու կրակել իր զոհի վրա։ Առաջին կրակոցից հետո լսել ենք, որ զենքը լռվել ա։ Էդ 2 հոգին կարողացել են դիմել փախուստի։ Այդ ընթացքում հանցագործը նորից կարգի է բերել զենքը ու կրակոցներ արձակել Ա․ Հարությունյանի վրա։ Վերջին անգամ վիրավորը փորձել է պաշտպանվել, հարձակվել մարդասպանի վրա։ Սակայն մի քանի մետր նրան հետապնդելուց հետո, հավանաբար, ուժասպառ է եղել»։ [b]Սպանված 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանն է։[/b] [img]https://img.shamshyan.com/bphotos/2019/07/03/d6ae79f532cc8e2acb5bb811b15e43e2.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 275+
275+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր