211652_close_icon
views-count1467 դիտում article-date 15:51 04-07-2019

Հուլիսի 7-ից հայ բժիշկները Հալեպի բնակչությանը ծառայություններ կմատուցեն բացառապես անվճար հիմունքներով

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և Հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հուլիսի 3-ին հյուրընկալել են Ալ-Իհսան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին գրառում է կատարվել Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հալեպ քաղաքում հումանիտար իրավիճակի հարցը, շեշտադրվել է հատկապես որակյալ բժշկական ծառայությունների խիստ պակասը քաղաքի առավել տուժած թաղամասերում։ Ձեռք‭ ‬է‭ ‬ ‭բերվել‭ ‬ ‭ ‬պայմանավորվածություն,‭ ‬ ‭ ‬որ‭, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, Սիրիայում հայկական հումանիտար‭ ‬ ‭ ‬առաքելության խմբի ‭ ‬կազմում‭ ‬ ‭ ‬ընդգրկված‭ ‬ ‭ մանկաբույժին և գինեկոլոգին հնարավորություն‭ կընձեռվի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ըստ ՄԱԿ-ի կարիքների գնահատման սանդղակի ընտրված վայրում՝ ծրագրի շրջանակում գործող բժշկական կենտրոնում։ Հուլիսի 7-ից հայ բժիշկները ծառայություններ կմատուցեն Հալեպի բնակչությանը՝ բացառապես անվճար հիմունքներով։

Նմանատիպ նյութեր