1921 դիտում
14:28 04-07-2019
Ստացվում է, որ իրենք ավելի կարևոր են, քան Սահմանադրությունը. Արթուր Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Սահմանադրությամբ իրավաբանորեն հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը: Բայց արդյո՞ք հասարակության կողմից մինչև հիմա ընկալված է, որ այս փաստաթուղթը հավաքական շահի, ազգային ու պետական շահի միատեղումն է: Այս մասին «Սահմանադրության մեկնաբանություն. գործիքներ և սահմաններ» և «Դատական իշխանությունը որպես իրավունքի սահմանապահ» թեմաներով քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/04/Ghazinyan/3041393?fbclid=IwAR0h-N263NzSSTtHyfgaCT6vpwQiR_Wo3gyKFX0n6UWzypBS0IJlktWbFAs]Tert.am[/url]-ը։
«Որքանո՞վ են մարդիկ իրենց կենսագործունեությունը կառուցում Սահմանադրության վրա: Սահմանադրությունը պետականության Աստվածաշունչն է, որով պետք է առաջնորդվեն հասարակության բոլոր շերտերը: Մարդը պետք է տեսնի Սահմանադրությունը որպես իրավունքների պաշտպանության հիմնական ու բացառիկ գործիք: Մինչդեռ այս ընկալումը որոշակի խեղվեց, իշխանությունների կողմից Սահմանադրությունը կիրառվեց որպես իրենց կողմից կատարվող գործողությունների հիմնավորման գործիք»,- ասաց Ղազինյանը:
Վերջինս նշեց, որ 2005թ.-ին ընդունվեց Սահմանադրություն, 2008 թ.-ին տեղի ունեցան ընտրություններ, 2013թ.-ին ընդունվեց նոր Սահմանադրություն 2018թ.-ին տեղի ունեցավ նոր փորձություն:
«Սա վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր իշխանություն փորձել է սահմանադրությունը համապատասխանեցնել ոչ թե հասարակական պահանջին, տվյալ պահի ազգային-պետական շահի, խնդիրների կարգավորմանը, այլ իշխանություն ամրապնդելու, իշխանությունը փոխանցելու համար: Իսկ սա անվստահություն է առաջացնում մարդկանց մոտ արդեն Սահմանադրության հանդեպ: Իշխանության են գալիս մարդիկ, ովքեր սահմանադրական փոփոխությունները համարում են կեղծ օրակարգ:
Ցանկացած քաղաքակիրթ պետություն ղեկավարների ուղերձներում ցիտում է Սահմանադրությունը, նրանց ամբողջ միտքը, ամբողջ քաղաքականությունը հիմնված է Սահմանադրության վրա: Այդպիսով՝ նրանք փորձում են լեգիտիմացնել Սահմանադրությունը, փորձում են ցույց տալ, որ գործում են այն թղթով, որը դուք եք ընդունել, որը մեր բոլորիս համար է, որի հիմքում ազգային ու պետական շահն է, միասնական մեկ նպատակ կա, մեկ գաղափար: Իսկ Հայաստանում ավելի հաճախակի շեշտվում է ժողովրդի գործոնը, որ Սահմանադրությունը երկրորդական է: Արդյունքում՝ մարդիկ մտածում են, որ իրենք ավելի կարևոր են, քան Սահմանադրությունը»,- մանրամասնեց Արթուր Ղազինյանը:
Ըստ նրա՝ ինքը չի հիշում, որ ելույթներում Սահմանադրության վրա հղում արվի, արժևորվի Սահմանադրության օրը, այնինչ մենք ունենք «քաղաքացու շատ ավելի կարևոր օր», որը նվազեցվել է Սահմանադրության օրվան: «Գոնե նշվի ՀՀ քաղաքացու օրը, արժևորվի Հայաստանը»,- հավելեց Արթուր Ղազինյանը:
Նա հարց հնչեցրեց՝ ո՞վ է Սահմանադրության երաշխավորը, արդյո՞ք մեկ մարդը կարող է ձևավորել և՛ կառավարություն, և ՛խորհրդարան, և՛ հիմա էլ դատական համակարգ: «Հռչակում ենք ժողովրդավարություն, խոսում ենք իրավունքների մասին, բայց մեկ մարդու կամքը նույնացվում է ժողովրդի կամքի հետ ու դառնում բացարձակ կատեգորիա: Եթե մենք լինեինք իրական խորհրդարանական կառավարմամբ երկիր, ապա բոլոր նախարարները պետք է հաստատվեին ԱԺ համապատասխան հանձնաժողովներում, բոլոր դեսպանները պետք է հաստատվեին ԱԺ կողմից»,- նշեց նա:
Արթուր Ղազինյանի խոսքով՝ նախագահն անգամ վետոյի իրավունք չունի, իշխանությունը բալանսավորված չէ:
Խոսելով քննարկումների մասին՝ Սահմանադրական դատարանում անդամնե՞ր են, թե՞ դատավորներ, Ղազինյանը հիշեց մի ասացվածք. «Քարը փոսը գցելու ու հանելու մասին ասացվածք կա: Ինձ մոտ տպավորություն է, որ իմ հարգելի գործընկերներն իրենց էներգիան ու ժամանակը վատնում են հորինված պատմության վրա: Հայաստանում կա ճգնաժամ՝ սահմանադրական մտքի ու գաղափարի ճգնաժամ, պետականության ճգնաժամ կա: Մենք պետությունը նվեր ենք ստացել, մենք դրա համար կռիվ չենք արել, մեզ երկնքից նվեր ընկավ, չհասկացանք՝ ինչ եղավ, մինչև հիմա էլ չենք գնահատում, թե պետությունն ինչ է, պետականությունն ինչ է: Ամեն րոպե վտանգը կանգնած է, որ կարող ենք կանգնել պետականության ու պետության կորստի առաջ»:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/04/Ghazinyan/3041393?fbclid=IwAR0h-N263NzSSTtHyfgaCT6vpwQiR_Wo3gyKFX0n6UWzypBS0IJlktWbFAs]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված