211652_close_icon
views-count1335 դիտում article-date 22:00 06-09-2022

Արցախում ապրում է ավելի քան 120 հազար մարդ, և ինձ համար կարևոր է, որ նրանք ազդակ ստանան այն մասին, որ իրենք միայնակ չեն. Ռուբեն Վարդանյան

Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած շաբաթ հայտարարեցի Արցախ տեղափոխվելու որոշմանս մասին, որպեսզի տեղում ավելի ակտիվ զբաղվեմ Արցախի զարգացման և անվտանգության հարցերով։ 

Հայտնել էի նաև, որ հրաժարվում եմ Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում եմ Արցախ՝ որպես Հայաստանի քաղաքացի։ Իմ հայտարարությունների արձագանքը չուշացավ։ Կարծիքների ամբողջ բազմազանությունը լայնորեն արտացոլված է ԶԼՄ-ներում՝ սկսած արարքի հերոսականացումից մինչև ամենաանհեթեթ ու անհավանական դավադրապաշտական տեսություններ։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ նրանց, ովքեր հարգանքով ու ըմբռնումով են վերաբերվել ընտրությունս։ Շատերի մոտ, սակայն, չպարզաբանված հարցեր են մնացել։ Դրանց փորձել եմ պատասխանել Forbes -ին տված հարցազրույցում։

Այստեղ ևս մեկ անգամ կկրկնեմ այն, ինչ ասել եմ հարցազրույցում՝ Արցախում ապրում է ավելի քան 120 հազար մարդ, և ինձ համար կարևոր է, որ նրանք ազդակ ստանան այն մասին, որ իրենք միայնակ չեն, կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց հետ անցնել այդ դժվարին ճանապարհը»։

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր