211652_close_icon
views-count5101 դիտում article-date 17:15 04-07-2019

Հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանն ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է լուսանկար, որտեղ Օշական գյուղում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան կա տեղադրված: Այդ առիթով տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետ Դ. Գևորգյանին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Օշական գյուղում հաշվառված պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության Կամուրջ հուշարձանի պահպանական գոտու տարածքում տեղադրված լողավազանն ապամոնտաժելու համար: Այն տեղադրվել է առանց լիազոր մարմնի թույլտվության և խաթարում է հուշարձանի արտաքին տեսքը: [b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր