1225 դիտում
20:28 04-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների. քննարկել են երեխաների լսողության վերականգնմանն ուղղված ներկայիս ծրագրերն ու առաջիկա անելիքները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր նախագահ Սալբի Ագարակյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանին և Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյամային:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր երկար տարիներ Հայաստանում արվող բացառիկ վիրահատությունների շնորհիվ իրականացնում են կոխլեար իմպլանտացիա ու վերականգնում խնդիրներ ունեցող երեխաների լսողությունը:
Վիրաբույժ Ակիրա Իշիյաման ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել Հայաստանում և օգնել հայ երեխաներին: «Մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի գործընկերների հետ: Իմ նպատակն է ոչ միայն շարունակել համատեղ աշխատանքը՝ օգնելու երեխաներին, բարելավելու վիրահատական որակները, այլև հայկական թիմի հետ իրականացնելու օտոլոգիայի հետազոտական ծրագրեր»,- նշել է նա:
Զրուցակիցները քննարկել են երեխաների լսողության վերականգնմանն ուղղված ներկայիս ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բժիշկներին երեխաների լսողության վերականգնման կարևոր առաքելության իրականացման գործում:
Նմանատիպ նյութեր
1769 դիտում
18:22 16-07-2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների
1711 դիտում
17:55 30-03-2014
Էլեկտրամատակարարման վերականգնմանն ուղղված աշխատանքները շարունակվում են
Այս բաժնից
808 դիտում
21:39 08-01-2025
Մի միտք է թեւածում, որ Հայաստանը պետք է պատերազմի պատրաստվի․ Ստեփան Դանիելյան
919 դիտում
21:13 08-01-2025
ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ Փաշինյան
631 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն