211652_close_icon
views-count1159 դիտում article-date 21:25 04-07-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Լինելով մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական սկզբունքների ջատագով՝ Դուք չեք երկնչել քննադատության առջև՝ հաստատակամորեն սատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Անկախությունից ի վեր Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: Արմեն Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահին մաղթել է հաջողություն և աննկուն կամք գաղափարների և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում:

Նմանատիպ նյութեր