4645 դիտում
12:09 05-07-2019
Ռուսական C-400 համալիրների առաջին խմբաքանակը կբեռնվի ինքնաթիռներում այս կիրակի, Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ
Ռուսաստանը Թուրքիային վաճառած C-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը կբեռնի բեռնատար ինքնաթիռներում այս կիրակի, որը Թուրքիա կհասնի երկուշաբթի, հայտնում է թուրքական Haberturk-ը:
C-400-ի առաջին խմբաքանակի տեղափոխումը կիրականացվի ռուսական ռազմական ավիաբազայի 2 բեռնատար ինքնաթիռներով: Աղբյուրը նաև նշում է, որ ռուսական տեխնիկական խումբը վերահսկելու է դրա տեղակայումը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է:
Նմանատիպ նյութեր
1305 դիտում
13:42 01-10-2014
Իրաքը Ռուսաստանից ստացել է «Պանցիր-Ս1» զենիթային համալիրների առաջին խմբաքանակը
11859 դիտում
21:18 25-07-2017
Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը. Էրդողան
Այս բաժնից
484 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
499 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար