211652_close_icon
views-count3205 դիտում article-date 16:24 05-07-2019

Մեր այցը հայոց արքաների դամբարան առանձնահատուկ խորհուրդ ունի. Սերժ Սարգսյան

Այսօր հուլիսի 5-ին Աղձք կատարած ուղևորությունից Ֆեյսբուքի «ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ» էջը հրապարակել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրառումը Աղձք կատարած այցելության վերաբերյալ․ «Մեր այցը հայոց արքաների դամբարան առանձնահատուկ խորհուրդ ունի: Դա և՛ հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, և՛ մեզ համար անանց արժեքների՝ հայոց պետականության ամրապնդման, մեր ժողովրդի դարավոր պատմության ընթացքում ստեղծված հսկայական ժառանգության պահպանման կարևորության ընդգծումը, ինչպես նաև մեր հանձնառությունը՝ շարունակելու հայ ժողովրդի հարատևման ու զարգացման, հզոր և կայուն Հայաստան ունենալու համար մեր ջանքերը: Ինչպես պատմության բոլոր փուլերում, այսօր էլ, վստահաբար, այդ ամենին հասնելու համար կարևորագույն երաշխիքը մեր միասնականությունն է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր