1513 դիտում
23:23 05-07-2019
ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը
Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը:
Ծրագրի նպատակը մեկն է. մեր երիտասարդների ներուժը մեծագույն ռեսուրս է, որ պետք է օգտագործվի և ծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ու ՀՀ զարգացմանն ընդհանրապես:
Ապացուցված փաստ է, որ նմանատիպ մրցույթները մեծ հաջողություն են ունենում և հաճախ այն եզակի հնարավորությունն են լինում հնարամիտ երիտասարդների համար կոորդինացնելու իրենց ուժերը:
Այսօր մեր աչքի առաջ ունենք բազմաթիվ օրինակներ՝ հանձինս նախորդ տարիների մասնակիցների, ովքեր մրցույթին մասնակցելուց հետո ֆինանսավորվել են տարբեր հովանավորների կողմից և կյանքի կոչել իրենց գաղափարները, հիմնել իրենց երազած բիզնեսներն ու նույնիսկ ստեղծել նոր աշխատատեղեր:
Նախորդ տարիների հաջողված փորձը հաշվի առնելով է, որ այս տարի «100 գաղափար Հայաստանի համար» մցույթը դարձել է ավելի մասշտաբային, ընդլայնվել է հայտերի ընդունման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին առավել մանրամասն մշակելու ու առավել հաջող ձևով ներկայացնելու իրենց գիտատեխնիկական մշակումներն ու գաղափարները:
Այս տարի մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 1-ն է:
Եվ ուրեմն՝ ՀՀ կամ սփյուռքի երիտասարդ քաղաքացի՞ ես, ունես հետաքրքիր գաղափարներ ու նորարարական նախագծեր և չունես դրանք ռեալիզացնելու հնարավորությո՞ւն, ուրեմն բաց մի թող այս հրաշալի հնարավորությունը, լրացրու հայտը և մասնակցիր մրցույթին, արի՛ միասին զարգացնենք մեր երկիրը:
Մանրամասներին ծանոթանալու և դիմումի հայտաձևը ներբեռնելու համար՝ [url=http://erit.am/news/hy/86030?fbclid=IwAR1roYC1ZVLiP1QnVjpBBpZViBxgfS6JNkgfCDsqAsKr_xkksNb66xhKqrg]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2351 դիտում
16:34 29-11-2022
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի
1353 դիտում
15:58 21-11-2018
Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար 2018» համահայկական երիտասարդական մրցույթը
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին