Կալիֆորնիայում 2 օրվա ընթացքում 2 հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ուրբաթ երեկոյան Հարավային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով հերթական երկրաշարժը՝ ընդամենը մեկ օր անց վերջին 20 տարում հզորագույն՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո, հայտնում է [url=https://www.bbc.com/news/world-us-canada-48891511]BBC[/url]-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության հայտարարությունը:
Երկրաշարժը վնասվել անհատական բնակելի շենքեր: Որոշ տեղերում ապակիներ են կոտրվել, պատերի վրա ճեղքվածքներ են գոյացել, հրդեհներ բռնկվել այն վայրերում, որտեղ գազի խողովակները կոտրվել են:
Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լոս Անջելեսից մոտ 240 կմ հյուսիս-արեւելք եւ Ռիջքրեսթից 16 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի կենտրոնը գտնվում էր 900 մետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են Լաս Վեգասում, Նևադայում, Լոս Անջելեսում, Խաղաղ օվկիանոսի ափի մի շարք բնակավայրերում:
Ռիջքրեսթի շրջանում դիտվել է 100 հետցնցում, եւ փորձագետները զգուշացնում են, որ դրանց թիվը կարող է մեծանալ: