211652_close_icon
views-count2181 դիտում article-date 13:11 06-07-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Հուլիսի 5-ին Ստեփանակերտում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը կարևորեց տարբեր մակարդակներում Հայաստանի և Արցախի միջև կանոնավոր շփումներն ու փոխայցելությունները, որոնք հնարավորություն են ստեղծում մտքեր փոխանակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և ուղենշելու դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Արցախի միջև բազմաթիվ ոլորտներում սերտ համագործակցությունը` այդ առնչությամբ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը և դրա ներուժի լիարժեք կիրառման անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության ընդլայնման ու խորացմանն ուղղված հարցերին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Արցախի ԱԺ նախագահին և խորհրդարանականներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Ընդգծվեց Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի և ներգրավվածության կարևորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից: Մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր