211652_close_icon
views-count1615 դիտում article-date 14:56 13-07-2024

ՇՄՆ նախկին փոխնախարարը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գաբրիելյանը պահանջում է անվավեր ճանաչել Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պաշտոնից ազատելու որոշումը, վերականգնել իրեն իր նախկին՝ ՀՀ Շրջակա միջավայրի տեղակալի պաշտոնում, ինչպես նաև փոխհատուցել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը։

Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որն այն վարույթ ընդունելու ու նախնական դատական նիստ նշանակելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ին և ազատվել պաշտոնից 2024 թվականի մարտի 21-ին:

Մինչ ՇՄՆ փոխնախարար նշանակվելը նա զբաղեցնում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր