211652_close_icon
views-count8152 դիտում article-date 22:58 07-07-2019

Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան

Վրաստանում են գտնվում ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը և առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը: Քննարկվում է Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/07/1129333/]պատահարի[/url] հետևանքով տուժածների Հայաստան տեղափոխման հարցը. տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն: Նախարարի հանձնարարությամբ Վրաստանում գտնվող փոխնախարար Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ հուլիսի 8-ի առավոտյան պատահարի հետևանքով 3 տուժածները (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.) կտեղափոխվեն Հայաստան, հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/07/1129333/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes մակնիշի 51 TA 100 համարանիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում և ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են, մեկը՝ կին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակչի անունով և նրանք ընտանիքով այս գիշեր մեկնել էին Վրաստան:

Նմանատիպ նյութեր