Իրանի բանակի հրամանատարը հայտարարել է, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում
Իրանը չի ձգտում պատերազմ սանձազերծել ոչ մի պետության հետ, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում պաշտպանելու իրեն: Հուլիսի 8-ին այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմի չի ձգտում ոչ մի պետության հետ, բայց շատ լավ Է պատրաստված իրեն պաշտպանելու համար»,- մեջբերում է Մուսավիի խոսքը Mehr գործակալությունը:
Նրա խոսքով՝ «այսօր թշնամին ի դեմս ԱՄՆ-ի կենտրոնացել է (Իրանի դեմ) հիբրիդային ռազմավարության վրա, որը բաղկացած է պատժամիջոցներից, սպառնալիքներից և հոգեբանական ճնշումից:
Իրանի շուրջն իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերում ենթադրյալ հարձակումից հետո տեղի ունեցան պայթյուններ և հրդեհներ: ԱՄՆ-ը միջադեպի պատասխանատվությունը բարդեց Իրանի վրա, նրան պաշտպանեցին Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան, իսկ Թեհրանն այդ մեղադրանքները հերքեց: