211652_close_icon
views-count2892 դիտում article-date 12:23 08-07-2019

Մայր Աթոռը հայտարարում է մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար։ Մրցույթ N 1 Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար «Հայոց մեծ դարձը» թեմայով. 1. Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն. 2. Իրադարձությունը ներկայացնել Արածանի գետի ափին՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 415-427). 3. Սբ Գրիգոր Լուսավորչին և Սբ Տրդատ արքային, պետական ավագանուն, զորականներին, հոգևորականությանն ու ժողովրդին պատկերել Դ դարին բնորոշ զգեստավորմամբ. * Սբ Գրիգոր Լուսավորչին կարելի է պատկերել նաև այսօր կիրառվող Հայրապետական զգեստավորմամբ. 4. Տեսարանի մեջ պատկերել թագավորական և եկեղեցական նշանակները. 5. Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա. 6. Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70x50 սմ. 7. Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով). 8. Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ. 9. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234). 10. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա. 11. Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5.000.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը). 12. Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար. 13. Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020թ. Մրցույթ N 2 Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար «Տեսիլք Լուսավորչի» թեմայով. 1. Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն. 2. Տեսիլքը ներկայացնել գիշերվա մթության մեջ՝ Վաղարշապատում, թագավորական պալատի մերձակայքում՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 463-467). 3. Սբ Գրիգոր Լուսավորչին պատկերել Դ. դարին բնորոշ զգեստավորմամբ (առանց ծիսական հանդերձանքի). 4. Տեր Հիսուս Քրիստիոսին պատկերել՝ հայրենի հողին կանգնած և ձեռքին լուսաճառագ ուռը, Երկինքը բացյալ՝ Հայր Աստծո և Սուրբ Հոգու խորհրդանշական պատկերների (Է և աղավնի) երևմամբ. 5. Մայր Տաճարը և մյուս եկեղեցիները (Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե, Սբ Շողակաթ) ներկայացնել այսօրվա ճարտարապետական տեսքով և լուսեղեն գծագրությամբ. 6. Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա. 7. Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70x50 սմ. 8. Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով). 9. Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ. 10. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234). 11. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա. 12. Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5.000.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը). 13. Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար. Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020 թ.:

Նմանատիպ նյութեր