1806 դիտում
14:18 19-09-2019
Սամվել Կարապետյանը ավելի քան 30 միլիոն դոլար է նվիրաբերել վեհարանի վերանորոգման համար և փոխանակ շնորհակալ լինենք մեծ բարերարից, քննարկման առարկա ենք դարձրել. Մենուա Հարությունյան
Միանգամից ասեմ, որ Սամվել Կարապետյանը չի խնդրել, որ իր և իր տիկնոջ նկարը փակցվի Վեհարանում, այլ դա եղել է Վեհափառի կամքը և Վեհարանում կախված է նաև Մանթաշովի նկարը, այսինքն, Վեհափառը Վեհարանում փակցրել է Վեհարանի կառուցումը ֆինանասավորած մեկենաս Մանթաշովի և ավելի քան մեկ դար անց Վեհարանի հիմնավոր վերանորոգումը ֆինանասավորած մեկենաս Կարապետյանի նկարները...
Սամվել Կարապետյանը ավելի քան 30 միլիոն դոլար է նվիրաբերել վեհարանի վերանորոգման համար և փոխանակ շնորհակալ լինենք մեծ բարերարից քննարկման առարկա ենք դարձրել, թե ինչու՞ է Կարապետյաննների նկարը կախված վեհարանում...
Ի դեպ Սամվել Կարապետյանին մնար հաստատ թույլ չէր տա իր նկարը փակցնել Վեհարանում , ինչպես թույլ չի տալիս խոսել բազում այլ բարեգործությունների մասին որոնք Կարապետյաններն ի կատար են ածում՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայկական գործոնի ուժեղացման...
Շնորհակալություն պարոն Կարապետյան...
Սամվել Կարապետյանը մեր օրերի Մանթաշովն է և բնական է , որ մեր ազգի այս 2 մեծագույն զավակների նկարները պետք է լինեն կողք-կողքի և օրինակ ծառայեն մեր մյուս հարուստների և ապագա սերունդների համար ..
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
898 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ