211652_close_icon
views-count6775 դիտում article-date 13:02 08-07-2019

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացնում Արարատում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած դաժան ու ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]ավտովթար-հրդեհից[/url] տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը։ Տեղեկատվության մեջ մասնավորապես նշված է․ «Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակում կա դրական շարժընթաց: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար: «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններում բուժում ստացող 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները ևս գնահատում են միջին ծանրության: Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում»։

Նմանատիպ նյութեր