211652_close_icon
views-count658 դիտում article-date 13:28 17-04-2020

Արցախի առողջապահության նախարարությունը՝ վարակակիրների առողջական վիճակի մասին

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան: Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր