211652_close_icon
views-count1870 դիտում article-date 10:06 09-07-2019

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում 10 հարց է: Աժ քննարկման կներկայացվի «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթերցման: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը ԱԺ-ն կքննարկի առաջին և երկրորդ ընթերցմամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր