ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Կալիֆոռնիայում առևտրային ներկայացուցչության վերականգնման օրինագծի քննարկմանը
Սակրամենտոյում հուլիսի 10-ին տեղի են ունեցել Կալիֆոռնիայում Հայաստանի առևտրային ներկայացուցչության վերականգնման օրինագծի առաջին լսումները, տեղեկացնում է [url=http://asbarez.com/182477/consul-general-joins-portantino-in-sacramento-for-armenian-trade-office-bill-hearing/]Asbarez[/url]-ը։
Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգի Սենատը միաձայն հավանություն էր տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է առևտրային համաձայնագիրը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև։ Օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոն Պորտանտինոյի կողմից։
«Ես անհամբերությամբ սպասում եմ երկրում առևտրային ներկայացուցչության բացման հնարավորությանը։ Կալիֆոռնիան տնտեսական առաջատար է, իսկ հայ համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարևոր տարր»,- նշել է Պորտանտինոն։
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Սակրամենտո է մեկնել, որպեսզի մասնակցի օրինագծի լսումներին։
«Ես շատ գոհ եմ առևտրային ներկայացուցչության աշխատանքի արդյունքներից և անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի ավանդս ներդնեմ գալիք աշխատանքում։ Հայ համայնքը և ես երախտապարտ ենք սենատոր Պորտանտինոյին նրա նախաձեռնության համար»,- ասաց Բայբուրդյանը։