1713 դիտում
16:55 27-08-2021
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի գլխավորած պատվիրակությանը։
Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և իր կողմից պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է հայ-ռուսական համագործակցության հաջողված ծրագրերի մասին և ընդգծել, որ ռուսական ընկերությունները հետաքրքված են դրանց ակտիվացմամբ և Հայաստանում նոր ներդրումներով։
Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումը ևս լավ խթան կհանդիսանա համագործակցության նոր ոլորտներ նախանշելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների, թափոնների կառավարման և վերամշակման, միջմարզային համագործակցության, զբոսաշրջության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Նախարարը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և հյուրերի հետ քննարկել համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում դիտարկվել է Տրանշ 4 Սիսիան – Քաջարան նոր հատվածի կառուցման ծրագրում ռուսական ընկերությունների հետաքրքրվածության և մասնակցության հարցը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ և ՌԴ վարչատարածքային միավորների միջև համագործակցության ընդլայնմանը՝ երկուստեք նշելով, որ այստեղ զարգացման ռեալ ներուժ կա։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը համագործակցության զարգացման և ընդլայնման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր
1099 դիտում
20:11 23-10-2023
Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը
1117 դիտում
19:11 02-11-2023
Գնել Սանոսյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը
1030 դիտում
18:19 04-12-2023
Գնել Սանոսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
658 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10960 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
673 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ