211652_close_icon
views-count2250 դիտում article-date 22:00 12-07-2019

Արտակ Բեգլարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ: Պաշտպանը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների համար հայրենիքում աշխատելու հնարավորության ստեղծումը՝ ուրախություն հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ավանդույթ է դարձել Արցախ այցելությունը: Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները և ոլորտում առկա հիմնախնդիրները: Պաշտպանն այնուհետև պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին թե՛ ներքին մարտահրավերներին ու գործընթացներին, թե՛ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող իրավախախտումներին: [b] ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր