211652_close_icon
views-count2752 դիտում article-date 18:48 12-07-2019

ԱԺ բակում կկայանա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը

Ամիսներ շարունակ փորձեր, նախապատրաստական աշխատանքներ և մեծ սպասում: Մի քանի ժամից Ազգային ժողովի բակում կկայանա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը: Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 300 սաներից կազմված նվագախումբն ու երգչախումբը հանդես կգան համերգային հետաքրքիր ծրագրով: Հնչելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երեկոյի ընթացքում սպասվում է նաև պրեմիերա: Առաջին անգամ կներկայացվի մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ նվագախմբի համար: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է: Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին նվիրված բացօթյա համերգը կկայանա այսօր՝ հուլիսի 12-ին, երեկոյան ժամը 20:30-ին: Մուտքն ազատ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր