29644 դիտում
22:44 15-07-2019
Արագածոտնի մարզում թալանել են Գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի տնօրենի տունը. տարել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար, ոսկյա և արծաթյա զարդեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 14-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փատով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Մովսես Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը մեկուկես ժամվա ընթացքում, օգտվելով իր տան 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է Գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահանարում եղել է արծաթյա և ոսկյա զարդեր, գումար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «անկոչ հյուրերը» ննջասենյակից էլ հափշտակել են ալկոհոլային թանկարժեք խմիչքներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված