1910 դիտում
09:47 16-07-2019
Վրաց-ռուսական հարաբերությունների սրումը սպառնալիք է Հայաստանի համար․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը՝ վրաց նախագահը նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև։
Այդ հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաև Հայաստանին, քանի որ Հայաստանի համար Վրաստանը կարևոր հարևան է, դեպի Եվրոպա տանող՝ Հայաստանի համար միակ բաց ճանապարհը, առևտրային և տարածաշրջանային տարանցիկ առանցքային գործընկեր և պարզապես հարևան երկիր, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամներ են, հայ-ռուսական առևտրաշրջանառությունը, արտահանումն ու ներմուծումը դեպի այս ուղղություն տեղի է ունենում Վրաստանի միջոցով, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի և ԵԱՏՄ որևէ երկրի հետ»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել վրացի նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ակնկալում է գործընկերների աջակցությունը։
Նա նշել է, որ այս բարդ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը Հայաստանին դրել է մի իրավիճակի մեջ, երբ այս հարաբերությունների սրումն ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար։ «Եվ, այո, Հայաստանը ցանկության դեպքում կարող է միջնորդական ջանքեր իրականացնել»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11513 դիտում
10:28 31-05-2018
Ինչի կհանգեցնի իրավիճակի սրումը. «168 ժամ»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»