1766 դիտում
16:53 16-07-2019
Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից. Tert.am
Աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/16/arsen-ohanyan/3050547]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթը գրել էր, որ պետական պաշտոնյաները սկսել են Ֆեյսբուքով գրել միմյանց դեմ: Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Թերթը նշել էր, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը: Թերթի հետ զրույցում նախարար Զարուհի Բաթոյանը խոստովանել է, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը շատ լուրջ է որակել:
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
13:42 18-02-2020
Երևանի քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչության պետն ազատվել է աշխատանքից
1698 դիտում
16:19 30-07-2018
Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»