211652_close_icon
views-count1698 դիտում article-date 16:19 30-07-2018

Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մինաս Մինասյանին ազատել սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։

Նմանատիպ նյութեր