2263 դիտում
23:33 16-07-2019
Բեյրութում ցուցադրվելու է Կիլիկիայի փառահեղ ու հզոր թագավորության մասին պատմող «Կիլիկիա՝ Առյուծների երկիրը» փաստավավերագրական ֆիլմը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, հուլիսի 17-ին տեղի կունենա «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:
«[url=https://https://armenpress.am/arm/news/981875.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը և քննարկմանը հրավիրված են Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և լրագրողներ։
Գաղափար - նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» նվագախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի հովանավորությամբ:
Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել եւ սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ»-ն այս անգամ անդրադարձ է կատարում կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական փառահեղ էջերից մեկը՝ Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «Գոհար»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքում: Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական ընտանիքների երեքդարյա պատմությանը:
Ֆիլմ - ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից ՝ Հայաստանում: Ֆիլմի ռեժիսորն է Աշոտ Առաքելյանը:
Նմանատիպ նյութեր
3768 դիտում
09:28 13-09-2019
Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային ֆիլմը ցուցադրվեց Երևանում
10644 դիտում
17:06 06-06-2017
«Վանքի երեխաները»․ Ցեղասպանության մասին փաստավավերագրական ֆիլմը Երևանում է
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»