Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ:
Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Մինչ այս Սրբուհի Գալյանը Հատուկ քննչական ծառայությունում զբաղեցրել է Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը: