72592 դիտում
15:06 20-07-2019
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. սկսվել է դիզվառելիքի արտահոսք. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասկի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Թումանյանի հրշեջ-փրկարարները:
Դեռևս անհայտ պայմաններում 59-ամյա Եգոր Թամրազյանի վարած ГАЗ 53 մակնիշի 35 RA 227 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել, որը լցվել է Դեբեդ գետը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասել են, որ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիլեյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+