46693 դիտում
10:33 16-06-2023
Խոշոր ավտովթար Դիլիջանի 2-րդ ոլորանում․ տնտեսական ապրանքներով բեռնված Iveco բեռնատարը կողաշրջվել է․ ճանապարհը մասամբ փակվել է, սկսվել է դիզվառելիքի արտահոսք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ճանապարհը միակողմանի փակ է, իսկ դիզվառելիքն էլ թափվել է ճանապարհի ողջ հատվածով։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարում են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բեռնված է եղել տնտեսական ապրանքներով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+