Ուկրաինայում մեծ աղմուկ է բարձրացել Զելենսկու և ՊՆ նախարարի միջև միջադեպը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը մեկնաբանել է միջադեպը, որը տեղի է ունեցել նախօրեին, երբ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր զորամասերից մեկը:
Տեսանյութում երևում է, որ թե ինչպես է երկրի ղեկավարը լսում պաշտոնյաների զեկույցները: Այդ պահին նրանց է մոտենում պաշտպանության նախարարը, և կտրուկ շրջվելով, Զելենսկին նրան հրում է: Պոլտորակը ետ է գնում և այնուհետև կանգնում նախագահի թիկունքում:
Միջադեպը հասարակական լայն արձագանք է գտել, շատերը քննադատել են Զելենսկու վարքագիծը, սակայն նախագահականից հավաստիացրել են. Զելենսկն նախարարին խնդրել է ընդամենը հեռու մնալ:
Պոլտորակը միջադեպի առթիվ նշել է, որ նախագահը ցանկանում էր շփվել տեղակալների հետ առանձին, այդ իսկ պատճառով իրեն խնդրել է մի վայրկյան նրանց մենակ թողնել: