919 դիտում
16:57 14-05-2023
Պատրաստ ենք Ուկրաինայում խաղաղությունը քննարկել միայն Զելենսկու առաջարկած 10 կետի հիման վրա. Իտալիայի ԱԳՆ
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ երկիրն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը կքննարկի միայն նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած 10 կետերի հիման վրա։ Նախօրեին Ուկրաինայի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Հռոմում, գրում է kommersant.ru-ն։
«Իտալիան պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, որը կարող է վերջ դնել հակամարտությանը, բայց մեր դիրքորոշումը պարզ է. մենք աջակցում ենք Զելենսկու խաղաղության առաջարկի 10 կետին։ Ոչ ոք չի պատկերացնում լուծում, որը Կիևը չի կիսում։ Հակառակ դեպքում մենք կխոսեինք ոչ թե խաղաղության, այլ Ուկրաինայի պարտության մասին»,- ասել է Անտոնիո Տայանին La Stampa թերթին տված հարցազրույցում։
Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը»՝ բաղկացած 10 կետից, ներկայացվել է 2022 թվականի նոյեմբերին։ Դրա կետերից են ռուսական զորքերի դուրսբերումը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, միջուկային անվտանգությունը, բոլոր գերիների ազատ արձակումը։ Մոսկվան մերժել է առաջարկվող ծրագիրը։

Նմանատիպ նյութեր
2179 դիտում
11:08 28-10-2022
Հայաստանը համաձայնել է աշխատել ՌԴ առաջարկած հիմնական սկզբունքների հիման վրա. Փաշինյան
Այս բաժնից
445 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1054 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել