2029 դիտում
22:11 22-07-2019
Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի, Ռուսաստանում բնակվող հայ և այլազգի երիտասարդների միջև համագործակցության և շփումների ակտիվացման հեռանկարներին, տարբեր երիտասարդական ֆորումների կազմակերպման և երիտասարդների մասնակցության հարցին:
Մանրամասն քննարկվել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը, երկուստեք կարևորվել այս հարցում առկա բոլոր խոչընդոտների վերացումը:
Նմանատիպ նյութեր
2251 դիտում
11:33 14-06-2019
Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
2176 դիտում
16:29 14-08-2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը օգոստոսի 26-30-ը կգործուղվի Կիպրոս
2774 դիտում
11:31 06-08-2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2092 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար