20163 դիտում
12:22 23-07-2019
Վլադիմիր Գասպարյանի հետ առնչություն ունեցել եմ, բայց ոչ սիգի հարցով. «Սևան» ազգային պարկի տնօրեն․ Armtimes.com
Օրերս Փաստերի ստուգման հարթակը (Fip) գրել էր, որ Հայաստանում պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից մեկը «Գալիլիա» ՍՊԸ-ն է: Հրապարկման մեջ նշվել էր, որ ընկերության սեփականատերը և հիմնադիրը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է՝ Հեղուշ Գալստյանը: Նշվել էր նաև, որ 2014-17 թվականներին ընկերության տնօրենը եղել է «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը: Հիշեցնենք, որ 2006 թվականից Սևանա լճում սիգի որսն արգելված է: Նշենք, որ դատախազությունը սիգի իրացման փաստեր է պարզել և քրեական գործ է հարուցել:
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը [url=https://armtimes.com/hy/article/166486?fbclid=IwAR0k82mgdEaQN2c6NC5PRz89ZbWnSyth0lZUgdla8x1t0F216VDulWv3fyo]«Հայկական ժամանակ»[/url]-ի հետ զրույցում ասաց, որ մտավախություն չունի հարուցված քրեական գործի առնչությամբ:
[b]- Պարոն Գուլանյան, վերջերս հրապարակում եղավ, որ դուք առնչություն ունեք սիգի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերության հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:[/b]
- Ես «Սևան» ազգային պարկի տնօրեն եմ դարձել 2007 թվականի հուլիս-օգոստոսին: Այդ ՍՊԸ-ի մասին, որ խոսում են, ես այդ ՍՊԸ-ի հետ, որպես այդպիսին, կապ չունեմ: 2014-ից 17 թվականները ես բոլորին հայտնել եմ, որ զբաղվում եմ Սևանի իշխանի էնդեմիկ տեսակի աճեցմամբ: Այդ ՍՊԸ-ն Ծովագյուղի ներքևում ունի ձկնաբուծարան՝ իմ տեխնոլոգիաներով, իմ պատկերացմամբ: Դա այնպիսի բան է եղել, որը տարածաշրջանում չկա: Ես Հեղուշ Գալստյանի հետ պայմանավորվեցի՝ այդ հատվածում իմ ձուկն էի աճեցնում մինչև 2017 թվականը: Հետո այդ ՍՊԸ-ից ես դուրս եկա: Հետո այդ ՍՊԸ-ն, երբ որ այնտեղ բերել և գործարան է կառուցել, դա իմ դուրս գալուց մոտավորապես 8 ամիս հետո է եղել: Երբ ընկերությունը կանգնել է, նոր իրենց մտքով անցել է բերեն այդտեղ գործարան սարքեն:
Սա ամենաահավորը չի: Երբ որ դու մի պայքարի մեջ ես ու քո դեմ գրում են, բողոքում են, ամեն ինչ անում են, ու տեսնում են՝ քեզ ոչինչ չի լինում, դրանից մարդիկ ստիպված գնում են ստոր քայլերի, բայց իմ հանդեպ ավելի ստոր բաներ են արվել: «Սևան» ազգային պարկի տնօրենը 2017 թվականի դեկտեմբերին 5-6 հոգով առճակատում է ունեցել մոտ 200 հոգի դեմ՝ կատաղած մաֆիա, ձուկ որսացողներ էին: Այդ խնդիրը դարձել էր իմ անձնական պայքարը: Ես պայքարում եմ, որ Հայաստան ցանցեր չներկրվեն: Ասում էին, թե ես ցանցեր եմ ներկրել Հայաստան, պայքարում եմ, որ փակվի, որ մնացածը չբերեն, որպեսզի ես կարողանամ վաճառել իմ ցանցերը: Վերջում էլ սկսեցին ասել, թե ես ցանց եմ գործում այստեղ, դրա համար եմ փակում հնարավորությունը ցանց բերելու: Հիմա էլ ասում են՝ ես ձկան դեմ չեմ պայքարում, թեև այդպես չի: Կարելի է ավազանում քայլել ու տարբեր մարդկանցից հարցնել, թե ո՞վ է իրականում պայքարում: Մի հատ համապատասխանող բան են գտել՝ ես և «Գալիլիա» ՍՊԸ-ն: Քրեական գործ են հարուցել, թող մտնեն, ստուգեն:
Որերորդ անգամ այս նույն խոսակցությունը գնում է, գալիս են որոշակի կառույցներ, մտնում նայում են, գործ չի հարուցվում, տեսնում են՝ սուտ է, թողնում գնում են:
Մի պահ էլ սկսել էին գրել, թե խեցգետնի մաֆիան իմ ձեռքում է: Խեցգետին չկար բացարձակապես, Արծվիկ Մինասյանը բնապահպանության նախարար եղած ժամանակ 100 տոննա խեցգետնի թույլտվություն էր տվել ինձնից թաքուն, դրա մասին էլ իմացա: Մինչև եկա կանգնեցնելու, արդեն 40 տոննան տարել էին, վերջին 60 տոննան պահեցի: Դա իմ մշտական պայքարն է, բոլորը գիտեն:
[b]- Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ի՞նչ առնչություն ունեք:[/b]
- Առնչություն ունեցել եմ իր հետ: Այդ բուծարանը եղել է իր զոքանչինը: Բայց կոնկրետ Գասպարյանի հետ այդ մասով առնչություն չեմ ունեցել: Եղել է, որ այն ժամանակ ձուկ էինք աճեցնում, գալիս էր իր կորտեժով ու ասում էր՝ դու պրոֆեսոր ես: Բայց իր հետի կապն ավելի շատ ազգային պարկից է, քանի որ նա հարակից տարածքում առանձնատուն ունի:
[b]- Խեցգետնի արտահանմամբ էլ գեներալ Հայկազ Բաղմանյա՞նն էր զբաղվում:[/b]
- Զբաղվել է, հիմա չի զբաղվում: 3300 տոննա խեցգետնի թույլտվություն էր տրվում, 7 հազար տոննա և ավելի խեցգետին էր Հայաստանից դուրս գալիս: Դա դարձել էր կոնյակից հետո երկրորդ գործը: Դա տևեց մինչև 2016 թվականը: Բոլոր ոստիկանապետերին, բոլոր բնապահպանության նախարարներին առաջինը ես եմ ասել, որ Սևանա լճից սիգ են տանում:
[b]- Կոնկրետ պահածոյացման և արտահանման համար այդքան մեծ քանակությամբ սիգ ինչպե՞ս են կարողանում հանել:[/b]
- 1 մարդու մոտ մեծ քանակությամբ սիգ է լինում: Մարդիկ կան, որ ուզում են ցույց տալ, որ շրջակա միջավայրի նախարարությունը ձախողելու է, կառավարությունը ձախողելու է:
[b]- Ուզում եք ասել, որ մի քանի անհատ կարողանում են այնքան մեծ քանակությամբ սիգ որսալ, որ այդպիսի մեծ քանակությամբ արտահանո՞ւմ իրականացնեն:[/b]
- 1000 ձկնորս մտնում է Սևանա լիճ, ամեն ձկնորսը հանում է 500-ից 1000 ձուկ: Գիտեք 5 հատ ձո՞ւկ է բռնում մի ձկնորսը: Նրանց պետք է արագ ինձ լիկվիդացնել, որովհետև մինչև այդ բոլոր տնօրեններին կարողացել են խաբել, կաշառել:
Ես 2 տարի է՝ գոռում եմ օրենքի բացի մասին: Եթե այստեղ Վլադիմիր Գասպարյանը չի, Վահե Գուլանյանը չի՝ չարաշահում չեն կարողանում ապացուցել, տնտեսվարող սուբյեկտին ոչինչ չեն կարողանում անել: Ի՞նչ է ստացվում, մեր երկրում սիգ բռնելն արգելված է, բայց դրա վաճառքն արգելված չէ: Մի կազմակերպություն կարող է սա կանգնեցնել՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, բայց ոչինչ չեն կարողանում անել: 2 տարի է՝ ասում եմ՝ եկեք օրենսդրության մեջ կետ գցենք և արգելենք նաև վաճառքը, ինչպես և որսն ենք արգելում: Մի բառ է ընդամենը փոխվում: 2 տարի չենք փոխում, այսօր ասում ենք՝ դա կապ ունի Վլադիմիր Գասպարյանի կամ Գուլանյան Վահեի հետ:
[b]- Իսկ այս պահին նախատեսվո՞ւմ է այդպիսի օրենսդրական փոփոխություն կատարել:[/b]
- Քննարկումներ շատ կա: Դրա մասին ավելի կոնկրետ կասի տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն ամեն ինչ անում էր աշխատելու փոխարեն: Նա չգիտեմ ինչու այդ օրենքը շրջանառության մեջ չդրեց: Տեսչական մարմնի ներկայիս ղեկավարի հետ խոսել եմ, նա ասաց, որ արագ ընթացք կտան: Հիմա 5 կազմակերպության մասին են խոսում, որ սիգի արտադրությամբ են զբաղվում, այն ժամանակ 29 էր:
[b]- Որևէ մտավախություն չունե՞ք, որ քրեական գործ է հարուցվել:[/b]
- Իհարկե չունեմ, ինչո՞ւ պետք է ունենամ: Ես չեմ կարող հերքել, որ բիզնեսներ չեմ ունեցել կամ աշխատավարձով եմ ապրում: Բայց իմ բիզնեսները ազգային պարկից շատ հեռու են: Ես զբաղվում եմ գյուղմթերքի մատակարարումներով: Նաև տեխնոլոգիաներ եմ մշակում և վաճառում՝ սննդի, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության հետ կապված: Ճիշտ է պետական աշխատանքը շատ ժամանակ է խլում ինձնից, բայց կան մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով: Մեր ներկայիս վարչապետը ինձ հարցրեց՝ կա՞ մի օբյեկտ, որը կարող է քեզ կաշկանդել՝ ընդհուպ մինչև Վլադիմիր Գասպարյանը: Իմ պատասխանը եղել է՝ պարոն վարչապետ, հանձնարարությունը տվեք, տեսեք՝ կաշկանդված եմ, թե՝ չէ: Որևիցե մի բան ինձ չի կարող կաշկանդել և ես որևիցե մի բանից չեմ վախենում: 10 տարի շարունակ ինձ մեղադրում են: Ես կամ՝ կա խնդիր իրենց համար: Պատկերացրեք՝ օրը առնվազն 50 մարդու նեղացնում եմ, նրանցից 10-ը իմ վրա մի բան գրել կտան չէ՞, նորմալ է: Մեկ է՝ չեն կարողանալու կոտրել: Ես միշտ կարող եմ իմ անմեղությունը ապացուցել:
Մանրամասն՝ [url=https://armtimes.com/hy/article/166486?fbclid=IwAR0k82mgdEaQN2c6NC5PRz89ZbWnSyth0lZUgdla8x1t0F216VDulWv3fyo]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
3483 դիտում
09:13 24-05-2019
Չնայած սիգի որսի արգելքին՝ 100.000 տուփ սիգի պահածո է արտահանվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին