1316 դիտում
23:37 23-07-2019
ՊՎԾ-ն առաջարկել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգում կատարել փոփոխություններ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում մարզպետարաններին և առողջապահության նախարարությանն ուղարկել է գնման ընթացակարգերում փոփոխություններ կատարելու առաջարկ:
Այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաղորդագրությունում:
Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելուն։
«Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաներ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը, համապատասխանաբար,41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն», Վանաձորի բժշկական կենտրոն, Կապանի բժշկական կենտրոն) հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի փետրվարի 11-ի թիվ Հ/001-19 հանձնարարագրի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր:
Նմանատիպ նյութեր
13909 դիտում
19:20 26-03-2019
Հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ են հայտնաբերվել. ՊՎԾ-ն մանրամասներ է հայտնում
7601 դիտում
09:50 18-05-2019
Հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի անակնկալ ավարտը. ինչի՞ դեմ էր պայքարում ՊՎԾ-ն. «168 ժամ»
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»