211652_close_icon
views-count1472 դիտում article-date 22:03 23-07-2019

ՀՀ գլխավոր հյուպատոսը և Խերսոնի նահանգապետը քննարկել են տեղի հայկական համայնքի գործունեության հետ կապված արդիական հարցեր

Հուլիսի 18-20-ը Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը այցելեց Ուկրաինայի Խերսոն քաղաք, որտեղ մասնակցեց «AGROPORT South Kherson 2019» 11-րդ միջազգային ագրոարդյունաբերական ֆորումին: Ֆորումի շրջանակներում Գևորգ Պետրոսյանը հանդիպեց Խերսոնի նորանշանակ նահանգապետ Յուրի Գուսևի հետ: Գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Յուրի Գուսևին նահանգապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և նշեց երկու երկրների միջև փոխադարձ կապերի զարգացման կարևորությունն ու հեռանկարայնությունը: Զրույցի ընթացքում քննարկվեցին տեղի հայկական համայնքի գործունեության հետ կապված արդիական հարցեր: Կողմերն անդրադարձան մշակութային և հումանիտար, տնտեսական ոլորտներում երկու պետությունների և համայնքների միջև հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությանը, համատեղ նախագծերի իրականացմանը։ Քննարկվեց նաև Խերսոնի մարզի և Հայաստանի որևէ մարզի միջև քույր-մարզեր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, որը ենթադրում է մշտական բարեկամական կապերի ամրապնդում, պատմամշակութային արժեքների փոխադարձ ծանոթություն և տնտեսական ոլորտում համագործակցություն:

Նմանատիպ նյութեր