1701 դիտում
14:50 25-07-2019
Մի խումբ ֆուտբոլիստների զինվորական ծառայությունից տարկետում տրվեց
Կառավարությունն այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականներում հանդես եկող մի խումբ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրեց:
Արտեմ Կարապետյանի, Արթուր Միրանյանի, Դանիել Օզբիլիզի և Գաել Պոլ Անդոնյանի տարկետման ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ երկարաձգվել էր մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Անհրաժեշտություն է առաջացել Արտեմ Կարապետյանի տարկետման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը, Արթուր Միրանյանի և Գաել Պոլ Անդոնյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, իսկ Դանիել Իհսանի Օզբիլիզինը՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։
Հրաչիկ Գևորգյանին, Մարկ Գրիգորյանին, Հայկ Գալստյանին և Ալեքսանդր Հովհաննիսյանին տարկետում էր տրվել կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու Հրաչիկ Գևորգյանի, Մարկ Գրիգորյանի, Հայկ Գալստյանի տարկետման ժամկետը մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, իսկ Ալեքսանդր Հովհաննիսյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։
Անատոլի Այվազովին, Հովհաննես Պողոսյանին և Գրիգորի Էմեքսուզյանին տարկետում էր տրվել կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու Անատոլի Այվազովի և Հովհաննես Պողոսյանի տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, իսկ Գրիգորի Էմեքսուզյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։
Սարգիս Մարտիրոսյանին, Գերման Կուրբաշյանին, Երջանիկ Ղուբասարյանին և Էդգար Բաբայանին անհրաժեշտ է տարկետում տալ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»