1732 դիտում
15:49 26-07-2019
Կամավորները մեկնել են Հայաստանի մասին գեղեցիկ հիշողություններով
«Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցության շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 15 կամավորներ իրենց ամառային հանգիստն են անցկացրել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող ճամբարում: Հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը։
Կամավորները հյուրընկալվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության կամավորներ» ծրագրի շրջանակում: Հայաստանից, Ֆրանսիայից, Մեքսիկայից, Իսպանիայից, Սերբիայից, Սլովենիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Թայվանից Հարավային Կորեայից և Դանիայից մեր երկիր այցելած կամավորների համար երկշաբաթյա հագեցած ու հետաքրքիր ծրագիր էր կազմվել:
Երիտասարդները ծանոթացել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի գործունեությանը, մշտական ցուցադրությանը: Նրանք եղել են Մատենադարանում, «Գառնի» պատմաշակութային արգելոց-թանգարանում, Գեղարդավանքում, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, Հայաստանի Պատմության թանգարանում, հասցրել հիանալ՝ կապուտակ Սևանի գեղեցկությամբ:
Ծրագրի շրջանակում, արգելոց-թանգարանի տարածքում, ճամբարականները նաև սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ միասին մաքրել են նաև պղնձաձուլարանի խոտածածկ տարածքը:
Օտարերկրացի հյուրերը այս ընթացքում նաև մինյանց նիստ ու կացին են ծանոթացել, ազգային խոհանոցներին, երգ ու պարին: Նրանք հայ կամավորների շնորհիվ հայերեն բառեր էին սովորել:
Հայաստանից ստացած տպավորությունները կամավորները հանձնել են թղթին՝ նշելով, որ տպավորված են հայկական մշակույթով, մարդկանց հյուրասիրությամբ ու ջերմ վերաբերմունքից:
Մեկնումից առաջ ՀՈՒՋ ղեկավար Ստեփան Ստեփանյանը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը կամավորներին պատվոգրեր են հանձնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2464 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
Այս բաժնից
679 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
664 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10990 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու