1862 դիտում
16:49 26-07-2019
Ազգային արխիվի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել. Armtimes.com
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ հարուցված քրեական գործը կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Այս մասին [url=https://armtimes.com/hy/article/167018?fbclid=IwAR1uoS_5ye-fy_RVjI-qBgy9AHz0FWfvURhBO0OOUZa9SBOpfZeNZh_meYk]«Հայկական ժամանակ»[/url]-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ 2018 թվականի մայիսի 23-ի հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների եւ ձեռք բերված նյութերի հիման վրա պարզվել էր, որ Ազգային արխիվի տնօրենի գործողություններում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ: Ինչից հետո դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական հանցագործության մասին հաղորդմանը սահմանված կարգով ընթացք տալու խնդրանքով:
Դրանից հետո Ամատունի Վիրաբյանին մեղադրանք էր առաջադրվել 309 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը): Խափանման միջոց ընտրված էր ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ սոուգումներից հետո Սուրեն Պապիկյանը հանդիպել էր Ամատունի Վիրաբյանի հետ, մտահոգություններ հայտնել եւ բացատրություններ պահանջել վարչական վարույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների, մասնավորապես՝ որոշ փաստաթղթերի կեղծման փաստերի կապակցությամբ։
Ավելի ուշ նախարար Պապիկյանն Ամատունի Վիրաբյանից պահանջել էր հրաժարարկանի դիմում գրել: Վերջինս էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Պապիկյանն իր հրաժարականն է պահանջել, սակայն նախարարությունից ամեն կերպ ժխտում էին:
Մանրամասն՝ [url=https://armtimes.com/hy/article/167018?fbclid=IwAR1uoS_5ye-fy_RVjI-qBgy9AHz0FWfvURhBO0OOUZa9SBOpfZeNZh_meYk]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
17:41 16-10-2023
Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել․ փաստաբան
1045 դիտում
07:45 31-10-2024
Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին. մյուսների մասով գործը կարճվել է. «Ժողովուրդ»
2035 դիտում
19:32 24-07-2015
Կարճվել է «iLur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ հարուցված քրեական գործը
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով