1957 դիտում
23:36 26-07-2019
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գավառի մանկատուն և տեղում ծանոթացել իրավիճակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: Աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել:
Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել. իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու համար ահազանգել են Սննդի անվտանգության պետական ծառայություն:
Արման Թաթոյանը տեղում ուսումնասիրել է նաեւ մանկատան պայմաններն, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակը, բուժկետը, առանձնազրույցներ ունեցել հաստատության սաների հետ եւ ուսումնասիրել նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Հիշեցնենք, որ մանկատուն էր մատակարարվել թերի սնունդ: Ըստ հաստատության տնօրինության՝ մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1401 դիտում
23:38 27-10-2022
Քրիստիննե Գրիգորյանն այցելել է Գավառի մանկատուն, ծանոթացել մանկատան պայմաններին
5978 դիտում
22:17 21-06-2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել Ճամբարակի և Վահանի խնդիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»