211652_close_icon
views-count1859 դիտում article-date 16:44 28-07-2019

Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Վենեսուելայի օդային տարածք

Վենեսուելայի զինված ուժերի ռազմավարական օպերատիվ հրամանատարությունը երկրի օդային տաածքում ֆիքսել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Վենեսուելայի ՌՈՒ հրամանատարությունը։ Նշվում է, որ ինքնաթիռները հերթական անգամ խախտել են երկրի օդային տարածքը, ինչպես նաև ավիացիոն անվտանգությունն ու միջազգային պայմանավորվածությունները։ «Միացյալ Նահանգները շարունակում է բացահայտ կերպով վիրավորել մեր երկիրը»,-ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Խոսքը EP-3E Aries II տիպի ինքնաթիռի մասին է, որը հայտնվել է Մայկետիա քաղաքի օդանավակայանի անվտանգության գոտում և կապի դուրս չի եկել վենեսուելացի ավիադիսպետչերների հետ։

Նմանատիպ նյութեր