Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն հրաժարվել է անվտանգության աշխատակիցներից և մեկնել Թուրքիա
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաժարվել է պետության կողմից առաջարկված անվտանգության ծառայողներից և իր ընտանիքի հետ միասին մեկնլ Թուրքիա։ Այդ մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի տվյալներով՝ Պորոշենկոն մեկնել է Ստամբուլ։
Նշվում է, որ նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, մեկնել է հանգստի։