1381 դիտում
12:51 30-07-2019
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի ոստիկանության կոլեգիայի նիստին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Զեկույցներով հանդես են եկել կառույցի ղեկավարը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է բնակչության անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ սկզբունքային և հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
4348 դիտում
15:16 16-02-2018
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության 2017 թ. գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին
1869 դիտում
16:03 11-02-2016
Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ դատախազության 2015 թ-ի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին
Այս բաժնից
1111 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1063 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1231 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է