211652_close_icon
views-count1732 դիտում article-date 14:12 30-07-2019

Նեյմարի վրայից հանել են բրազիլացի մոդելի բռնաբարության մեղադրանքը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վրայից հանել են բրազիլացի մոդել Նաջիլա Տրինդադեին բռնաբարելու կասկածանքը: Տեսախցիկների ձայնագրություններն ու աղջկա բուժզննման արդյունքները այդպես էլ չեն ներկայացվել ոստիկանությանը: Եվ քանի որ մեղադրող կողմը այդպես էլ հանցագործության ապացույցներ չի ներկայացրել, ոստիկանությունը որոշել է Նեյմարն բռնաբարության մեղադրանք չներկայացնել: Կողմերը այս որոշումը բողոքարկելու համար 15 օր ունեն: Այս ամսվա սկզբում դատարանը գործի հետաքննությունը 30 օրով երկարաձգելու որոշում հկայացրեց, որպեսզի մեղադրող կողմը հանցագործության կատարման լրացուցիչ ապացույցներ ներկայացնի:

Նմանատիպ նյութեր