211652_close_icon
views-count53019 դիտում article-date 16:39 30-07-2019

Դատարանը դանակահարության համար նախկինում դատված, համաներմամբ ազատ արձակված ու 2 անչափահասների դանակի մի քանի հարվածներ հասցրածին, ում հայրը Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա է, դատարանից ազատ արձակեց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդոյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ասմյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 19-ամյա Լևոն Քերոբյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի 1-ին մասի և 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է քննիչի միջնորդությունը և Լ․ Քերոբյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Լ․ Քերոբյանը 2017 թվականին նույնպես դանակահարության մեղադրանքով դատապարտվել է և 2018 թվականի համաներման ակտով ազատ է արձակվել։ Ու հիմա նա հերթական անգամ կասկածվում է հուլիսի 25-ին Երևանում 2 անչափահաս տղաների դանակահարելու մեջ, ով երեխաներին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի։ Դանակահարված երեխաների կյանքը հնարավոր էր եղել փրկել «Էրեբունի» բժշակական կենտրոնի բժիշկների կողմից։ Ու Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հսկայածավալ աշխատանքների արդյունքում հնարավոր էր եղել բացահայտել հանցագործությունը ու հայտնաբերել կատարողին։ Սակայն այսօր, ինչպես հայտնի «Կովկասի գերուհի» ֆիլմում կասեր «ցանցառը»՝ «աշխարհի ամենարդար դատարանը» նրան գրավով բաց թողեց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դանակահարողի հայրը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, բարձրաստիճան սպա է, կոչումով փոխգնդապետ։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/26/1130942/?fbclid=IwAR0qIjI7iV_lgKK8avcENy7fbUYBva9KZRuL8_sVoKmValwscbaMW-6Kf98]ավելի վաղ հայտնել էր[/url], որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ հուլիսի 25-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «որովայնի, վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Սեդոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բանկիչներ՝ 15-ամյա Նարեկ Պ-ն և 16-ամյա Գագիկ Պ․-ն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Էրեբունու և Ազտամարտիկների փողոցների խաչմերուկի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած կտրող ծակող գործիքով հարվածել է Նարեկ Պ․-ին և Գագիկ Պ․-ին։ «Էրեբունու» բժիշկների օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր