211652_close_icon
views-count98604 դիտում article-date 16:19 10-11-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. համաներմամբ ազատ արձակված նախկինում 3 անգամ դատված 34-ամյա տղամարդը «կոկորդի և ձած գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գիշերը, ժամը 03։10-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հովհաննիսյանն գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ռուբիկ Իգիթյանն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նախկինում 3 անգամ եղել է դատապարտված և վերջին անգամ դատապարտվել է 2014 թվականին՝ 8 տարի ժամկետով և մեղադրվել է ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Նա այս տարվա հունվարի 14-ին համաներմամբ ազատ էր արձակվել։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր