211652_close_icon
views-count2673 դիտում article-date 09:15 31-07-2019

Երբ Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին․ Զոհրաբ Մնացականյան․ «Ամերիկայի ձայն»

«Մեզ համար կարևորագույն մարտահրավերն է, կարևորագույն առաջնահերթությունը՝ հստակ նշել, որ Հայաստանի «Թավշյա Հեղափոխությունը» բացարձակապես ներքին իրադարձություն էր», - Գերմանական մարշալ հիմնադրամի կայքում հրապարակված Ջոնաթան Կացին տված [url=http://www.gmfus.org/blog/2019/07/29/three-questions-zohrab-mnatsakanyan-foreign-minister-armenia]հարցազրույցում[/url] նշել է Մնացականյանը: Նրա խոսքով, պաշտոնական Երևանը չի պատրաստվում որևէ կերպ վտանգել թավշյա հեղափոխության ձեռքբերումներն ու խոստումները կտրուկ քայլերով արտաքին քաղաքականության ոլորտում. «Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը կառուցված է շատ նուրբ կերպ, որպեսզի ազգային անվտանգության ճարտարապետության մեջ ներառվի համագործակցությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ նահանգների հետ: Այնպես որ, մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգենք մեր նավը»: Արտգործնախարար Մնացականյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիթյան համագործակցության լավ օրինակ է, չնայած երկրների միջև եղած լուրջ տարաձայնությունների այլ ոլորտներում: Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատման մեջ, ասել է Մնացականյանը ամերիկյան վորլուծաբանին. «Երբ դու Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/5021985.html]«Ամերիկայի ձայն»[/url]։

Նմանատիպ նյութեր